Բեռլինը մտադիր է օգտվել հոկտեմբերի 3-ից ԱՄՆ-ում մեկնարկող Գերմանիայի տարվա առիթից՝ նոր արտաքին քաղաքական ռազմավարություն ներդնելու համար: Այս մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը՝ ներկայացնելով երկու երկրների հարաբերությունների զարգացմանն ուղղված 5 կետից բաղկացած ծրագիրը, հաղորդում է DW-ն:

«Ժամանակն է վերագնահատել մեր անդրատլանտյան գործընկերությունը, դրան սթափ քննադատական հայացքով նայել, ընդ որում՝ ինքնաքննադատությունից ոչ զերծ»,- ասել է նախարարը ԱՄՆ-ում Գերմանիայի տարվա մեկնարկի առիթով Բեռլինում կազմակերպված միջոցառմանը:

Մաասն ընդգծել է, որ գերմանացիները ցանկանում են այդ հարաբերությունները վերագնահատել ամերիկացի գործընկերների հետ անդադար երկխոսությամբ: