Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն իր կողմնակցությունն է հայտնել պարբերական զորակոչերին դեմ հանդես եկողներին: Այս մասին, ըստ «ՏԱՍՍ»-ի, Մերկելը հայտարարել է ARD հեռուստաալիքի եթերում:
«Ես չէի ցանկանա վերադարձնել համընդհանուր զինվորական ծառայությունը»,- ասել է նա: Մերկելի խոսքով՝ «զինծառայողներին ներկայացվող պահանջներն այժմ բոլորովին այլ են դարձել», դա նշանակում է, որ պարբերական զինակոչերի կարեւորությունը եւս այնպիսին չէ, ինչպես նախկինում էր:
Գերմանիայի ՔԴՄ-ի գլխավոր քարտուղար Անեգրետ Քրամփ-Կարենբաուերն ավելի ուշ առաջարկել էր զորակոչել նաեւ փախստականներին, որպեսզի նրանք ավելի լավ կարողանան ինտեգրվել հասարակությանը:





























