Կանադան երեք օր ունի Հյուսիսամերիկյան ազատ առեւտրի համաձայնագրի (NAFTA) շրջանակում ծագած վեճերը լուծելու համար, հաղորդում է Reuters-ը:
ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի միջեւ երկկողմ համաձայնագրից հետո, Կանադան հնարավորություն ստացավ Վաշինգթոնի հետ սկզբունքային հարցերի շուրջ բանակցությունները վերսկսել եւ մինչեւ շաբաթվա վերջ լուծել դրանք:
Կանադայի արտաքին գործերի նախարար Քրիստիան Ֆրիլենդը ԱՄՆ-ի առեւտրային ներկայացուցչի գրասենյակում բանակցությունների արդյունքներից հետո լավատեսորեն է տրամադրված:
Կանադան պատրաստ է փոխզիջումների գնալ այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են աշխատանքային օրենսգրքում պայմանների մեղմացումը, ինչպես նաեւ կաթնամթերքի շուկաների հարցերը:
Ամերիկյան մայրցամաքի երեք խոշորագույն երկրները ձգտում են, որ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ստորագրվեն մինչեւ Մեքսիկայի ներկայիս նախագահ Էնրիկե Պենե Նյետոն այս տարվա նոյեմբերին կհեռանա իր պաշտոնից:
Ամերիկյան կողմը կկարողանա ստորագրել փաստաթղթերի իր մասը ոչ ուշ, քան 90 օրվա ընթացքում: Կոնգրեսն ու Դոնալդ Թրամփը շահագրգռված են պայմանագրի ստորագրմամբ:





























