Պակիստանում հազարավոր մարդիկ բողոքի ակցիաներ են անցկացրել Նիդերլանդներում Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների մրցույթի պատճառով, հաղորդում է Guardian-ը:

Բողոքողները պահանջում են, որ իշխանությունները կարողանան չեղյալ հայտարարել մրցույթը կամ հակառակ դեպքում երկրից արտաքսեն Նիդերլանդների դեսպանին: Մի քանի հազար մարդ մտադիր է Պակիստանի ամենամեծ քաղաքներից մեկից՝ Լահորից քայլելով հասնել մինչեւ մայրաքաղաք Իսլամաբադ եւ այնտեղ նստացույց կազմակերպել:

Ծաղրանկարների մրցույթը հայտարարվել էր 2018 թվականի հունիսին «Ազատություն» կուսակցության առաջնորդի՝ Գերտ Վիլդերսի կողմից. արդյունքներն ամփոփվելու են նոյեմբերին, իսկ գլխավոր մրցանակը կլինի 10,000 ԱՄՆ դոլար դրամական պարգեւը:

Նիդերելնադների իշխանությունները հրաժարվել են այն արգելել՝ դա բացատրելով  խոսքի ազատության իրավունքով: