ՀՅԴ ներկայացուցիչներն այսօր՝ օգոստոսի 29-ին հանդիպել են Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից:
Հանդիպմանը մասնակցել են ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը եւ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը:
Անդրադարձ է կատարվել վերջին ամիսների Հայաստանի ներքաղաքական զարգացումներին եւ այդ համատեքստում՝ ժողովրդավարական ընտրական գործընթացներին, ինչպես նաեւ կոռուպցիայի դեմ պայքարի հարցերին։





























