ԱՄՆ հակահետախուզության ղեկավար Ուիլյամ Էվանինը հայտնել է, որ չինական հետախուզական գործակալությունների կողմից LinkedIn-ում կեղծ հաշիվներ են բացվել՝ ամերիկացիների միջոցով կառավարական եւ կոմերցիոն գաղտնիքներին հասանելիություն ստանալու համար, գրում է Reuters–ը։

Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի իշխանությունները նախազգուշացրել  են իրենց քաղաքացիներին, որ Պեկինը օգտագործում է LinkedIn-ը նրանց որպես լրտեսի ներգրավելու համար։

Իսկ ԱՄՆ-ի պարագայում սա առաջին դեպքն է, երբ ԿՀՎ-ի ներկայացուցիչը հրապարակային բարձրաձայնում է այս խնդիրը։

ԱՄՆ պաշտոնատար անձինք հայտարարել են, որ Չինաստանի պետական անվտանգության նախարարությունը համագործակցում է մարդկանց հետ, որոնք հատուկ ծառայությունների աշխատակից չեն, սակայն  աշխատում են նրանց հետո՝ ստեղծելով կեղծ հաշիվներ պոտենցիալ նորերի ներգրավելու համար։