Սիրիացի զինվորականները գրոհայինների են բռնել, որոնք պետք է Պալմիրայում ահաբեկչական հարձակումներ կատարեին: Նրանց նախապատրաստել են ամերիկացի հրահանգիչները Էթ Թանֆ բազայում, շաբաթ լրագրողներին հայտնել են Սիրիայի տարածքում Հակառակորդ կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնում (մտնում է Պաշտպանության նախարարության մեջ), փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Կենտրոնի տեղեկություններով՝ առավոտյան ժամը 5-ին Պալմիրայից 36 կմ հարավ-արեւելք տեղի է ունեցել սիրիական զորքի զինված բախում գրոհայինների դիվերսիոն ահաբեկչական խմբի հետ, որը փորձել է Էթ Թանֆ բնակավայրից ճեղքել Պալմիրայի ուղղությամբ: «Ռազմական բախման հետեւանքով 2 ահաբեկիչ սպանվել է, երկուսը գերեվարվել եւ այժմ ցուցմունք են տալիս»,- ասել են Կենտրոնից:

«Գերեվարված ահաբեկիչն ասել է, որ ակցիաներ իրագործելու համար իրենց խմբի պատրաստությանը մասնակցել են ամերիկացի հրահանգիչները, ինչպես նաեւ ամերիկյան բազայից զենք եւ ռազմամթերք է մատակարարվել: Գրոհայինների հանձնարարության մեջ էր մտնում Պալմիրայի շրջանում ահաբեկչությունների շարքի իրագործումը եւ մոտ 300 գրոհայիններից կազմված գլխավոր ուժերի անցումը ապահովելը առաջիկա շաբաաթներին քաղաքը գրավելու համար»,- հայտնել են Կենտրոնից: