Ճապոնական PD AeroSpace ընկերությունը ներկայումս մշակում է բազմանգամյա տիեզերանավ, որը կոմերցիոն հիմունքներով մարդկանց տիեզերք կտեղափոխի: Kyodo գործակալությունը շաբաթ հաղորդում է, որ ընկերությունը նախատեսում է սկսել տիեզերական զբոսաշրջության ծրագրի իրագործումը արդեն 2023 թվականին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ընկերությունը մշակում է տիեզերանավ, որն իր ձեւով ավելի նման է ինքնաթիռին եւ կարող է ուղեւորներին հասցնել 110 կմ բարձրության:  Նման նավը կկարողանա տեղավորել վեց ուղեւորի եւ երկու օդաչուի: Մեկ անձի համար տոմսը կկազմի մոտ 17 միլիոն իեն (153 հազար դոլար):

Ներկայումս ընկերությունն արդեն փորձարկում է ապագա նավի նախատիպը: Նախնական խնդիրը 100 կմ բարձրության հասնելն ու բարեհաջող վերադառնալն է: Տեղեկացվում է նաեւ, որ տիեզերքում գտնվելու ժամանակը կարճ կլինի, բայց ուղեւորները կկարողանան հինգ րոպե զգալ անկշռությունն եւ կողքից նայել մեր մոլորակին: