Այս շաբաթ ԱՄՆ դեսպանատան Պաշտպանության կցորդի գրասենյակի եւ Պաշտպանության ոլորտում համագործակցության գրասենյակի ներկայացուցիչները ողջունեցին Աֆղանստանում վեցամսյա ծառայությունից հետո Հայաստան վերադարձած 121 հայ զինվորներին:
ԱՄՆ դեսպանատնից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստանը 2008թ. ի վեր աջակցում է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի խաղաղապահ զորքերին առաքելությանը` օգնելով ապահովել, որպեսզի Աֆղանստանը չդառնա ահաբեկչության համար ապահով ապաստան: Հայ զինվորները հայրենիք վերադարձան Վաշինգտոնի Լյուիս-Մակչորդ համատեղ բազայում տեղակայված ԱՄՆ օդային ուժերի 446-րդ օդային շարժունակության թեւի կողմից իրականացվող C-17 Globemaster III ինքնաթիռի թռիչքով:





























