Մեքսիկայում տղամարդը դիակառք է գողացել ներսում դիակի հետ մեկտեղ, հայտնում է AP-ն։ Դիակառքը պետք է մահացած 80-ամյա տղամարդու դին թաղման բյուրո հասցներ։ Գողը տեսել է, որ վարորդը մեքենայի բանալիները թողել է մեքենայում եւ չի կարողացել դիմակայել գայթակղությանը։ Ոստիկանությունը դիակառքը հայտնաբերել է խճուղիներից մեկում եւ ձերբակալել կասկածյալին։