Միացյալ Նահանգների ազգային հետախուզության տնօրենը միջանկյալ ընտրությունների նախաշեմին մտահոգված է որոշ երկրների կողմից Վաշինգթոնի դեմ կիբեր սպառնալիքներով, գրում է Reuters-ը:

Միեւնույն ժամանակ, Դեն Քոութսը չի ասել, թե որ երկրների մասին է խոսքը: Ազգային հետախուզության տնօրենը հիշեցրել է Միացյալ Նահանգների անվտանգության համար պատասխանատու բոլոր ստորաբաժանումների միջեւ համագործակցության կարեւորությունը նոյեմբերյան ընտրություններից, ինչպես նաեւ 2020 թվականին նախագահական ընտրություններից առաջ: