Կիրժաչ քաղաքում ոստիկանին կծած հայը 30 հազար ռուբլի տուգանք կվճարի:
Հայաստանի քաղաքացին ոստիկանության բաժնում հայտնվել էր հարբած վիճակում դեբոշ անելուց հետո:
Ոստիկանի աշխատանքային վնասվածքը նրա ձախ ազդրի ստորին հատվածի մեկ երրորդ մասին էր բաժին հասել: Ոստիկանի հետույքը կծելով, ձերբակալվածը խախտել է «պետական իշխանության մարմինների նորմալ գործունեությունը», նշվում է դատարանի եզրակացության մեջ, հաղորդում է «Պրո Վլադիմիր» պորտալը:
Ոստիկանի փափուկ հյուսվածքները վնասելով, օտարերկրյա քաղաքացին միանգամից ներողություն է խնդրել: Դատարանը սա համարել է մեղայական եւ գրառել մեղմացուցիչ հանգամանքներում: Դատարանը նաեւ հաշվի է առել ամբաստանյալի մանկահասակ երեխայի գոյության փաստը եւ կատարվածի համար զղջումը:
Հետաքրքիր է, որ գործի քննության եւ դատավճիռ կայացնելու համար ոստիկանությանը եւ դատարանին պահանջվել է ավելի քան հինգ տարի: Դեպքը տեղի էր ունեցել 2013 թվականի մայիսի 27-ին, իսկ դատավճիռը հրապարակվել է 2018 թվականի սեպտեմբերի 4-ին: Հնարավոր է վնասվածքը երկար ժամանակ չի ապաքինվել: Ներկայումս 30,000 տուգանքի վճարելու մասին դատարանի որոշումը օրինական ուժի մեջ չի մտել:





























