Հայաստանի ԱԻՆ-ում, սեպտեմբերի 6-ին, ժամը 23:21-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղի գյուղապետարանի մոտ այրվում է տան տանիք:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 1-ին փողոցի տներից մեկի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:00-ին, մարվել՝ 03:25-ին:

Այրվել են տան տանիքի փայտյա կառուցատարերը՝ մոտ 126 քմ, 300 հակ անասնակեր, 1 խմ փայտ և տնտեսական իրեր:

Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: