Երեւանի գանձարանը յուրաքանչյուր տարի 20 մլն դոլարի գույքահարկով պակաս է համալրվում: Այս մասին սեպտեմբերի 10-ին կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց «Երեւանյան հանրություն» դաշինքի անդամ, ավագանու ընտրություններում Երեւանի քաղաքապետի թեկնածու Անահիտ Թարխանյանը:

Ըստ նրա՝ պատճառը, ինչի համար նման աննշան գումարը գանձարան չի մտնում, կայանում է նրանում, որ օլիգարխները տարիներ շարունակ հարկեր չեն վճարել իրենց սեփական տների համար: Ինչպես նշվեց, խնդիրը նաեւ այն է, որ նոր մետրոների գրեթե կառուցված թունելների ճանապարհներին օլիգարխների շինություններն են, ինչը խոչընդոտ է Երեւանի գլխավոր պլանի կողմից գրանցված մետրոպոլիտենի համար:

Քաղաքի մեկ այլ խնդիրն այն է, որ բյուջեի միջոցները չափազանց անարդյունավետ են կառավարվում: Մինչդեռ, ըստ B + վարկանիշի, Երեւանը լիովին կարող է հավակնել խոշոր միջազգային բանկերի ներդրումային ծրագրերում: Թարխանյանը նաեւ ընդգծեց, որ քաղաքի հաշվեկշռում գտնվող գույքը, ներառյալ՝ մանկապարտեզները, դպրոցները եւ պոլիկլինիկաները, մեծամասամբ ողբալիլ վիճակում են գտնվում: Մտահոգիչ է նաեւ շենքերի կառուցման հետեւանքով կանաչ գոտիների կրճատման, զբոսայգիների ոչնչացման փաստը:

Ինչ վերաբերում է բնակարանային ֆոնդին, ապա քաղաքապետի թեկնածուն ընդգծեց վերելակների անհույս վիճակը: Այս կապակցությամբ Թարխանյանըն մատնանշեց վերելակների տեղական արտադրության ստեղծման անհրաժեշտությունը: Դաշինքի նախընտրական ծրագրում հատուկ տեղ են զբաղեցնում նաեւ ավտոտրանսպորտի հետ կապված խնդիրները: Թարխանյանը հայտարարեց, որ քաղաքի կենտրոնի գերծանրաբեռնվածությունը Երեւանի կենտրոնը շրջանցող ճանապարհների բացակայությունն է: Բացի այդ, ըստ նրա, անհրաժեշտ է քաղաքային տրանսպորտի արագ տեղաշարժման համակարգեր ներդնել: Կենտրոնացված կառավարմամբ նմանատիպ համակարգերը հաջողությամբ գործում են աշխարհի տարբեր քաղաքներում: