ԱԺ ԳԻտության, կրթության, մշակույթի, երիտասարդների եւ սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի ղեկավարի ընտրությունը պետք է հետաձգել: Այս մասին սեպտեմբերին 10-ին ԱԺ նիստում հայտարարեց «Ծառուկյան» դաշինք խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:

Նրա խոսքով՝ սա կապված է այն հանգամանքի հետ, որ նախատեսվում է այս պաշտոնին իրենց առաջարկած թեկնածուի հետ խորհրդարանական խմբակցությունների երկկողմ հանդիպում անցկացնել:

«Այսպիսով, մենք առաջարկում ենք, որ այս հարցը տեղափոխվի չորեքշաբթի»,- պարզաբանեց Էնֆիաջյանը: