Համբուրգի Տեխնիկական համալսարանի նախագահ է դարձել հայ գիտնականը:  Միկրոկենսաբան Կարապետ Անդրանիկյանը պաշտոնապես կսկսի իր աշխատանքը համալսարանի նախագահի պաշտոնում ապրիլի 1-ից:

Հայտնի միկրոկենսաբան Կարապետ Անդրանիկյանը ծնվել է Հորդանանում, կրթություն է ստացել Բեյրութում, ապա երկար տարիներ աշխատել է Գերմանիայում:

Համբուրգի Տեխնիկական համալսարանը (Hamburg University of Technology (TUHH) Գերանիայի ամենաերիտասարդ եւ հաջողակ համալսարաններից է, հիմնադրված 1980թ.: Համալսարանում մոտ 5000 ուսանողներ են ուսանում, իսկ դասախոսական կազմը 1150 է: