Լոռու մարզում, սեպտեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 15։40-ի սահմաններում 22-ամյա Կարեն Ս.-ն իր վարած Mercedes մակնիշի 34 ԼA 989 համարանիշի ավտոմեքենայով Վանաձոր քաղաքի Շիրակի խճուղու թիվ 6/1 հասցեի դիմաց դեռեւս անհայտ պայմաններում դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի, բախվել 31-ամյա Արման Շ.-ի վարած՝ Վանաձոր-Սպիտակ երթուղին սպասարկող Газель մակնիշի 0543 Լ համարանիշի միկրոավտոբուսին։

Shamshyan.com-ի   փոխանցմամբ, վթարի հետեւանքով Mercedes-ի ուղեւորներ 21-ամյա Գայանե Մ.-ն, 58-ամյա Լարիսա Ս.-ն, Газель-ի ուղեւորներ 58-ամյա Դոնարա Դ.-ն, 20-ամյա Արմինե Բ.-ն, 16-ամյա Լիլիթ Կ.-ն, 48-ամյա Նինել Ֆ.-ն եւ 21-ամյա Անժելա Դ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։