Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը առաջարկել է դպրոցներում զինվորին ոգեշնչող, ջերմություն ու սեր հաղորդող նամակ-շարադրություններ գրել: Այս մասին Facebook-ի իր էջւմ գրել է «Իրազեկ քաղաքացի միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ ով հրապարակել է հանձնարարականի փաստաթուղթը։
«Հարգելի տնօրեն,
Խնդրում եմ առաջարկել Ձեր ղեկավարած ուսումնական հաստատության սովորողներին՝ գրել զինվորին ոգեշնչող, ջերմություն ու սեր հաղորդող, նրա բարոյահոգեբանական և մարտական ոգին էլ ավելի բարձրացնող, նրա կողքին լինելու և հայրենիքի պաշտպանության գործում անվերապահ մասնակցություն ունենալու պատրաստակամությամբ, անմնացորդ հայրենասիրությամբ տոգորված նամակ-շարադրություններ՝ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերում իրենց ծառայությունն իրականացնող և հայրենիքի սահմանները անառիկ պահող հայ քաջորդիներին»,-ասված փաստաթղթում։
Ավելի ուշ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը պարզաբանել է, որ ԿԳՆ-ի կողմից դպրոցներին ուղարկված ստանդարտ շրջաբերականը, որը տարածվել է համացանցում, «Շանթ-2018» զորավարժությունների շրջանակում է:
ъ



























