Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ընդունել է երկարամյա ծառայությունից զորացրված սպաների նախաձեռնող խմբի ներկայացուցիչներին եւ լսել նրանց առաջարկությունները բնակարանային ապահովման հարցի լուծման կապակցությամբ:

Վարչապետը նշել է, որ կառավարությունը կարեւորում է տարիներ շարունակ կուտակված խնդրի լուծումը, եւ այդ նպատակով արդեն իսկ քննարկումներ են տարվում շահագրգիռ գերատեսչությունների մասնակցությամբ:

Կառավարության ղեկավարն առաջարկել է, եւ նախաձեռնող խմբի ներկայացուցիչները համաձայնվել են, որպեսզի խմբից մեկ ներկայացուցիչ ներգրավվի այդ գործընթացում՝ աշխատանքային ձեւաչափով խնդրի լուծման իրատեսական մեխանիզմները եւ տարբերակները քննարկելու  նպատակով: