Ֆրանսիայում ծնվել է առաջին «երեխա-դեղամիջոցը», ով թույլ կտա բուժել ընտանիքի ավագ երեխաներին, եւ որոնց համար նա համատեղելի դոնոր է: Երեխան ծնվել է Կլամարի (Օ-դե-Սեն) Անտուան-Բեկլեր հիվանդանոցում, հայտարարել են պրոֆեսորներ Ռենե Ֆրիդմանն ու Առնոլդ Մյունիխը: Այդ մասին գրում է ֆրանսիական  Le Monde-ը` վկայակոչելով France-Presse գործակալությունը:

Փոքրիկ տղան, ով ծնվել է հունվարի 26-ին, չի տառապում լուրջ հիվանդությամբ` բետա-թալասեմիայով, որով տառապում են ընտանիքի ավագ երեխաները, եւ թույլ կտա բուժել նրանցից մեկին: Բետեա-թալասեմիան գենային հիվանդություն է:

Փոքրիկ Ումուտ-Թալհան (թուրքերեն «Մեր հույսը») կշռել է 3,65 կգ, եւ շատ առողջ է: