Մեքսիկան կապ չունի Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ մահափորձին, հայտարարել է երկրի ԱԳՆ-ն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ Վենեսուելայի կապի եւ տեղեկատվության նախարար Խորխե Ռոդրիգեսը հայտարարել էր Մադուրոյի դեմ չհաջողված մահափորձին Կոլումբիայի, Մեքսիկայի եւ Չիլիի կառավարությունների հնարավոր մասնակցության մասին:

«Մեքսիկայի կառավարությունը կտրականապես հերքում է Վենեսուելայի կապի եւ տեղեկատվության նախարարի անհիմն մեղադրանքները՝ կապված նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ հնարավոր մահափորձին Կարակասում մեր դիվանագիտական անձնակազմի ենթադրյալ մասնակցության հետ»,- նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ:

ԱԳՆ-ի տեղեկացմամբ՝ Մեքսիկայի կառավարությունն ու դիվանագետները գործում են բացառապես միջազգային իրավունքի նորմերին համապպատասխան եւ Մեքսիկայի սահմանադրության սկզբունքների համաձայն: