Գիտնականները վերծանել են 1300 տարվա վաղեմության եգիպտական պապիրուսը ու պարզել, որ դրա վրա սիրո հմայություն է պատկերված։ Հմայությունը գրված է ղպտիերեն, օգտագործվել է հունական այբուբենը։ Պապիրուսի վրա պահպանված հատվածները թարգմանվում են այսպես. «Ես դիմում եմ քեզ... ով է Քրիստոսը, իսրայելցիների Աստվածը»։ Այլ հատվածներում կարելի է գտնել հետևյալ արտահայտությունները՝ «դու կփոշիանաս», «Ադամի յուրաքանչյուր երեխան» և այլն։

Ստրասբուրգի համալսարանի պրոֆեսոր Կորշի Դոսուն նշել է, որ այս մոգության առանձնահատկությունը թռչունների կերպարն է։ Նկարի ձախ կողմում պատկերված թռչունը կարծես նշանի տակ է առել մյուս թռչնի բաց կտուցը։ Վերջինի գլխին մեխ հիշեցնող իր կա։ Նկարում թռչունները շրջապատված են մարդկային ձեռքերով, իսկ միմյանց կապված են առարկայով, որը, ըստ գիտնականի, շղթա կամ առնանդամ է հիշեցնում ։ Սա թույլ է տալիս ենթադրել, որ այսպես պատկերվել են սեռային տարբերությունները, համաձայն որի՝ աջինը կինն է, ձախինը՝ տղամարդը։

Ենթադրվում է, որ պապիրուսը հաստ գրքի մեկ էջն է եղել, և օգտագործվել է կախարդների կողմից։ Ըստ Կորշիի՝ այս կախարդանքն օգտագործվել է սիրային հարաբերությունների տարբեր խնդիրներ լուծելու համար՝ սիրային եռանկյունի, կամ երբ տղամարդը սիրահարված է եղել, բայց չի կարողացել ամուսնանալ սիրելի կնոջ հետ։

Պապիրուսն այժմ գտնվում է Ավստրալիայում՝ Սիդնեյի Մակքորիի համալսարանում, սակայն պարզ չէ՝ պապիրուսը ինչպես և երբ է հայտնվել այնտեղ։