Քաղաքական գիտությունների դոկտոր, ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը ՄԳԻՄՕ-ում ժամանակակից ԶԼՄ-ի համակարգում քաղաքական իմաստների փոխակերպմանը նվիրված ինտենսիվ դասընթաց կկարդա, հաղորդում է համալսարանի կայքը:
Դասախոսությունները նախատեսված են Միջազգային ժուռնալիստիկա ֆակուլտետի մագիստրոսների համար՝ «Նոր մեդիա եւ ռազմավարական հաղորդակցություններ» եւ «Միջազգային ժուռնալիստիկա» ծրագրերով:
Պրոֆեսոր Սողոմոնյանը ՄԳԻՄՕ-ում առաջինը անգամ չէ, որ հանդես է գալիս. այսպես, մասնավորապես 2009 թվականի հոկտեմբերին Վիկտոր Էռնեստովիչը համալսարանում ներկայացրեց իր «Նախագահի մամուլի քարտուղարը» գիրքը, իսկ 2010 թվականի ապրիլին նա Միջազգային ժուռնալիստիկա ֆակուլտետի ուսանողների համար «Մամուլի ծառայության եւ պետության ղեկավարի մամուլի քարտուղարի աշխատանքը» թեմայով հատուկ դասընթաց կարդաց:
Ներկայիս դասընթացի շրջանակներում Սողոմոնյանը մտադիր է անդրադառնալ այնպիսի թեմաների, ինչպիսիք են ժամանակակից աշխարհում հաղորդակցության համակարգերի փոխակերպումը, «Կապի միջոցներին հասանելիություն ունեցող արտոնյալ հեղինակի» եւ «պասիվ հասցեատիրոջ» միջեւ տարբերության անհետացումը: Հեղինակը կվերլուծի եւ կցուցադրի վերջին տասը տարիների ընթացքում քաղաքական դիսկուրսի էական բնութագրիչների եւ «սպառողների» կողմից սեմիոզիսի քաղաքական իմաստների զգալի փոփոխությունները, կներկայացնի «նախաժամանակակից» հասարակության քաղաքականության կոգնիտիվ մեխանիզմները եւ արդիական քաղաքական գործընթացին զուգընթանց նրանց համահարաբերակցությունը, կպատմի ժամանակակից մարդու, որը գտնվում է զանգվածային մշակույթի ստեղծագործությունների հերոսների եւ սյուժերների աննախադեպ ուժեղ ազդեցության տակ, սոցիալական գործողություններում միմետիկ բաղադրիչի ավելացման մասին:




























