Բեռլինի ոստիկանության բարձրաստիճան աշխատակցին կասկածում են թուրքական հատուկ ծառայությունների համար տեղեկություններ հավաքելու մեջ, հայտնում է Der Tagesspiegel–ը։

Պարբերականի տեղեկություններով՝ կասկածյալը Անկարային տեղեկություններ է փոխանցել Գերմանիայում բնակվող թուրք ընդդիմադիրների մասին, մասնավորապես՝ նրանց հաշվառման հասցեները։ Շփումը, ենթադրաբար, իրականացվել է Բեռլինում Թուրքիայի դեսպանատան աշխատակցի միջոցով։ Գերմանիայի մայրաքաղաքի ոստիկանության կամ դատախազության կողմից տեղեկության պաշտոնական հաստատում դեռեւս չկա։