Դուբայում վաճառքի է հանվել աշխարհի ամենաթանկարժեք կոշիկը: Տեղական Jada Dubai դիզայներական տունը 17 մլն դոլար արժողությամբ կանացի բարձրակրունկ կոշիկ է ներկայացրել:
Կոշիկը պատված է ոսկով եւ ադամանդներով, յուրաքանչյուրի վրա 15 կատարանոց անթերի ալմաստ կա: 36 չափսի կոշիկը պատրաստված է միակ օրինակով:
Սակայն տխրել պետք չէ. անհրաժեշտության դեպքում արտադրողը պատրաստ է պատվիրատուի չափսով նույնպես կարել: Առաջին պայմանը՝ վճարել պահանջված գումարը:




























