Մանհեթենի դատարանի քարտադարանում գործ է հայտնվել ընդդեմ Tesla ընկերության հիմնադիր Իլոն Մասկի, հայտնում է Bloomberg գործակալությունը: Նշվում է, որ գործը կապված է արժեթղթերի շուկայի իրավիճակի հետ:

Reuters-ը հստակեցրել է, որ հանձնաժողովի պահանջները կապված են Մասկի օգոստոսի 7-ին կատարած թվիթերյան հաղորդագրության հետ, որում նա հայտարարել էր շուկայից Tesla-ի բաժնետոմսերը 420 դոլարով գնելու պատրաստակամության մասին: Մատնացույց անելով Մասկի նաեւ այլ հաղորդագրությունները՝ հանձնաժողովում նշել են, որ բիզնեսմենը ներդրողներին մոլորության մեջ է գցել, երբ գրել է իր գտած ներդրողի կողմից գնմանն աջակցելու մասին: Հայցի հեղինակները կարծում են, որ Մասկն այդպիսի հայտարարություններ կատարելու հիմքեր չուներ: Այս տեղեկության ֆոնին Նյու Յորքի բորսայում Tesla-ի բաժնետոմսերի արժեքը 6 տոկոսով նվազել է:

Անցյալ շաբաթ հայտնի էր դարձել, որ Մասկի գործունեությամբ հետաքրքրվել է ԱՄՆ արդարադատության նախարարությունը: Պատճառը բիզնեսմենի նույն թվիթն էր, որից հետո ընկերության բաժնետոմսերի գինը նկատելիորեն բարձրացել էր: Իշխանությունները համարել են, որ արժեթղթերի գնման նպատակով ներդրողի առկայության մասին ասածը անհիմն էր, հետեւաբար Մասկը մարդկանց մոլորության է մատնել: