ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակի մոտ միացել է Վենեսուելայի ցուցարարներին, որոնք նախագահ Նիկոլաս Մադուրոյի հրաժարականն էին պահանջում, հաղորդում է AFP-ն:

Գործակալության տվյալներով, Հեյլիի քայլը անսովոր է մեծ տերության դիվանագետի համար եւ կատարվել է մեկ օր անց այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփը ակնարկել էր Վենեսուելայում իրավիճակի լուծման ռազմական տարբերակների մասին:

«Մենք պայքարելու ենք Վենեսուելայի համար, եւ մենք կշարունակենք անել դա, մինչեւ Մադուրոն չհեռանա»,-բարձրախոսից ասել է Հեյլին: «Մեզ պետք է որ ձեր ձայնը բարձր լինի, եւ ես ձեզ ասում եմ, որ ԱՄՆ-ի ձայնը կլինի բարձ», - ասել է նա:

Նրա խոսքով, նա այցելել է Կոլումբիայի սահման, որը ընդունել է տնտեսական ճգնաժամից փախչող ավելի քան մեկ միլիոն վենեսուելցու: «Այսպես ոչ ոք չպետք է ապրի ... քանի դեռ Մադուրոն լավ ռեստորաններում է ուտում»: