Հնդկաստանի Գերագույն դատարանը վերացրել է արգելքը, որը 10-ից մինչեւ 50 տարեկան կանանց եւ աղջիկներին արգելում էր մտնել հարավային Կերալա նահանգում գտնվող հայտնի հինդուիստական տաճար:

Ըստ Reuters-ի, որոշ հինդուիստական համայնքներում կանայք դաշտանի ժամանակ համարվում են «ոչ մաքուր», ինչը հանգեցնում է սահմանափակումների եւ որոշ դեպքերում արգելում է երեխա ունենալու տարիքի կանանց որոշ վայրեր մուտք գործել:

Դատարանը որոշել է, որ «Սաբարիմայի տաճարի սահմանափակումները չեն կարող կարեւոր կրոնական պրակտիկա լինել»:

Տաճարի իշխանությունները հայտարարել են, որ Գերագույն դատարան կդիմեն որոշումը վերանայելու համար: