Թուրքիայի Բուրսա քաղաքի հայտնի թլպատող 80-ամյա Հուսեյն Բիրդենը վիագրա է ընդունել եւ խմբակային սեքսով զբաղվել իր տուն եկած մաքրուհու եւ նրա ամուսնու հետ, որի ընթացքում սրտի կաթվածի հետեւանքով մահացել է։
Թուրքական Objektifhaber-ի փոխանցմամբ՝ Հուսեյն Բիրդենը միայնակ է ապրել, ում տան մաքրուհին եղել է 40-ամյա Ն. Ք.-ն։ Բիրդենը գումարի դիմաց սեռական հարաբերության մեջ է մտել մաքրուհու հետ, որի մասին իմացել է նաեւ մաքրուհու 43-ամյա ամուսինը՝ Շ. Ք.-ն։
Մաքրուհու հերթական այցի ժամանակ ամուսինը սպասել է կնոջը տան սենյակներից մեկում։ Այդ ժամանակ 80-ամյա Բիրդենը կրկին հարաբերության մեջ է մտել մաքրուհու հետ։ Այնուհետ Բիրդենը համաձայնության է եկել մաքրուհու եւ նրա ամուսնու հետ, եւ երեքով զբաղվել են խմբակային սեքսով։ Խմբակային հարաբերության ժամանակ 80-ամյա Բիրդենի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է։ Նրան մաքրուհին եւ ամուսինը տարել են լոգարան, դեմքը լվացել, սակայն Հուսեյն Բիրդենը լոգարանում վերջին շունչն է փչել։
Սարսափած ամուսինները մահացածի դին տեղավորել են լոգախցիկում եւ զանգահարել ոստիկանություն՝ հայտնելով, թե Բիրդենին այդպես են հայտնաբերել, երբ տուն են մտել։




























