Գվատեմալայում բանտում տեղի ունեցած անկարգությունների արդյունքում 7 բանտարկյալ մահացել է, չորսը՝ վիրավորվել, հաղորդում է RT-ն՝ վկայակոչելով Prensa Libre-ին:
Նշվում է, որ անկարգությունների ընթացքում օգտագործվել է հրազեն:
Տուժածները հոսպիտալացվել են:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ բանտարկյալների խումբը Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում՝ Բոլիվարյան հետախուզության հատուկ բանտում, խռովություն է բարձրացրել:




























