Թբիլիսիում ոստիկանությունը 25-ամյա քաղաքացիական ակտիվիստ Վիտալի Սապարովի սպանության գործով երկու մարդու է ձերբակալել: Այս մասին հայտնում է Վրաստանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը, հաղորդում է «Նովոստի-Գուզիան»-ն:
Վիտալի Սապարովն աշխատում էր «Ներառման եւ զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունում: Դյումա փողոցում ծեծկռտուքում նա մահացու վնասվածքներ էր ստացել եւ հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել: ԶԼՄ-ի տվյալներով, երիտասարդների վեճը սկսվել էր բարում, իսկ ծեծկռտուքին մասնակցոմ էր մի քանի մարդ:
Ձերբակալվածներից մեկը՝ 20-ամյա Ա. Կ.-ն, ըստ քննության տվյալների, սառը զենքով Սապարովին մի քանի վնասվածք է հասցրել, իսկ հետո իրեն ուղեկցող անձանց հետ անհետացել դեպքի վայրից:
ՆԳՆ աշխատակիցներին հաջողվել է նաեւ առգրավել սպանության գործիքը՝ դանակը:
Մյուս ձերբակալվածը՝ 23-ամյա Գ. Ս.-ն, մեղադրվում է հանցագործությունը թաքցնելու մեջ: Քննությունը պարզել է, որ նա ծեծկռտուքի ականտես է եղել, սակայն կատարվածի մասին ոստիկանությանը չի հաղորդել:
ՆԳՆ-ն շարունակում է քնությունը «կանխամտածված սպանություն» հոդվածով: Ա. Կ.-ին 7-ից մինչեւ 15 տարվա ազատազրկում է սպասվում, իսկ Գ. Ս.-ին՝ 2-ից 4:




























