Ֆրանս-չինական աբստրակցիոնիստ նկարիչ Չժաո Ուցզիի նկարը Հոնկոնգում աճուրդի ժամանակ 65.2 միլիոն դոլարով վաճառվել է: Այս մասին տեղեկացնում է Sotheby's աճուրդի տունը:
Խոսքը «Հունիս-հոկտեմբեր 1985» տրիպտիխի մասին է՝ նարնջամանուշակագույն բնապատկերի, որը արեւմտյան աբստրակցիոնիզմ է հիշեցնում:
Ըստ տեղեկությունների, վաճառքից ստացված գումարը ռեկորդ է սահմանել. մինչ այդ Ասիայից յուղաներկով նկարները նման գումարով չէին վաճառվել, հաղորդում է Gazeta-ն:




























