Մալազիայի 93-ամյա վարչապետ Մահաթհիր Մոհամադը համաքաղաքացիների հետ հանդիպման ժամանակ կատակել է, որ երկրում կենսաթոշակային տարիքը մինչեւ 95 տարեկան է բարձրացվելու, հաղորդում է The Star-ը:
«Մալազիայում կենսաթոշակի անցնելու տարիքն այժմ 95 է: Հուսով եմ հասնել իմ թոշակին», — ասել է վարչապետը:
Հաղորդվում է, որ ներկաները 2018-ի մայիսին ընտրված վարչապետի խոսքը ծիծաղով են ընդունել: Մալազիայում կենսաթոշակային տարիքը 60 տարեկանից է սկսվում՝ եւ կանանց եւ տղամարդկանց համար:



























