Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ցավակցություն է հայտնել հայկական ծագումով ֆրանսիացի մեծ շանսոնյե Շարլ Ազնավուրի մահվան կապակցությամբ։

«Խորապես ֆրանսիական, բայց կապված իր հայկական արմատներին, աշխարհում ճանաչված Շարլ Ազնավուրն իր ստեղծագործություններով ուղեկցում էր երեք սերունդների ուրախությունն ու տխրությունը։ Նրա գլուխգործոցները, նրա կերպարը եւ լույսը երկար կապրեն։

Ես հրավիրել էի նրան միասին գնալ Երեւանում Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին, որտեղ նա պետք է ելույթ ունենար։ Մենք կիսում ենք Հայաստանի եւ Ֆրանսիայի ժողովուրդների վիշտը»,- գրել է Մակրոնը Twitter-ում։

AFP: умер Шарль Азнавур