Վրաստանը, որի իշխանությունները վերջին շրջանում Ռուսաստանի հետ բանակցելու պատրաստակամություն են հայտնել, հետաքրքրություն է հայտնել այլ երկրների միջնորդության նկատմամբ գրում է «Վզգլյադ» թերթը:

«Վրաց-ռուսական երկխոսություն սկսելու համար Վրաստանը ողջունում է ցանկացած երկրի միջնորդություն»,- հայտարարել է արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Ակակի Մինաշվիլին:

«Պատրաստ ենք ապազավթման, փախստականներին վերադարձնելու, տարածաշրջանում կայունություն հաստատելու հարցով երկխոսության, եւ միայն դրական ենք վերաբերվում, եթե որեւէ երկիր միջնորդական դեր կատարի»,- ասել է նա:

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Der Tagespiegel-ին տված հարցազրույցում ասել է, թե Թբիլիսին դեմ չէր լինի Գերմանիայի միջնորդությանը: