Մակեդոնիայի Պետական ընտրական հանձնաժողովի նախագահ Օլիվեր Դարկովսկին մամուլի ասուլիսում հայտարարել է, որ հանրապետության վերանվանման հարցով հանրաքվեն չի կայացել ցածր մասնակցության պատճառով՝ տեղեկացնում է РБК-ն։

Մակեդոնիայի վարչապետ Զորան Զաեւն արդեն հայտարարել է, որ մտադիր է հասնել երկրի վերանվանմանը, եւ այդ հարցը կբարձրացնի խորհրդարանում։ Ըստ նրա՝ եւս մեկ անհաջողության դեպքում ինքը կհայտարարի խորհրդարանաական արտահերթ ընտրությունների մասին։ Նախորդ օրը նա Մակեդոնիայի քաղաքացիներին շնորհավորել էր հանրաքվեի ավարտի կապակցությամբ եւ հայտարարել էր, որ Մակեդոնիան ժողովրդավարական ու եվրոպական է։