Հունվարի 8-ին գլխին կրակոց ստացած ԱՄՆ Կոնգրեսի անդամ Գաբրիել Գիֆորդսը հարձակումից ի վեր առաջին անգամ սկսել է խոսել բուժքրոջ հետ։

Գաբրիելի ամուսինը՝ տիեզերագնաց Մարկ Քելլին Facebook-ի իր էջում գրել է, որ իր կինը կրկին լավ ախորժակ ունի եւ ուտում է օրական երեք անգամ։

«Դժվար է հավատալ, որ հարձակումից ընդամենը մեկ ամիս է անցել։ Բժիշկներն ասում են, որ նա ապաքինվում է լույսի արագությամբ»,- գրել է նա։

Ինչպես ավել վաղ հայտնել էր NEWS.am-ը, Արիզոնա նահանգից ընտրված դեմոկրատ Գաբրիել Գիֆորդսը հրազենային  վնասվածք էր ստացել Թուսոնում՝ հրապարակային միջոցառումներից մեկի ժամանակ։ Անհայտ անձը մոտեցել եւ կրակել էր նրա գլխին։

Նշենք, որ Գիֆորդսը Հայոց ցեղասպանության բանաձեւի կողմնակիցներից է։ 2010 թվականի մարտի 5-ին նա կողմ էր քվեարկել Հայոց ցեղասպանության մասին բանաձեւին։ Նա այդ բանաձեւին սատարել էր նաեւ 2007 թվականին։