Եգիպտոսի մայրաքաղաքից հարավ գտնվող Էլ-Վադի էլ-Հադիդ նահանգում երեք օր շարունակ չհանդարտվող հուզումների արդյունքում զոհվել է 4 մարդ, տասնյակ մարդիկ վնասվածքներ են ստացել։

Տեղի բնակիչների եւ անվտանգության ուժերի բախումը տեղի է ունեցել փետրվարի 7-ին Էլ-Խարգա վարչական կենտրոնում։ Ցուցարարները փորձելեն վերցնել ոստիկանական բաժանմունքը եւ հրդեհել են դատարանի շենքը։ 3 հազար ցուցարարներին ցրելու համար իրավապահները արցունքաբեր գազ եւ մարտական փամփուշտներ են օգտագործել։

Նախօրեին՝փետրվարի 9-ին, Պորտ-Սայիդում շուրջ 300 մարդ դյուրավառ հեղուկներով շշեր էր նետել քաղաքային վարչակազմի շենքի ուղղությամբ՝ պահանջելով ապրելակերպի միջոցների բարելավում։ Ոստիկանությունը իրադարձություններին  հետեւել է կողքից եւ ոչնչի չի խառնվել։