Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին արգելել է խորհրդարանի պատգամավորներին արձակուրդն անցկացնել երկրի սահմաններից դուրս՝ առանց վարչապետի եւ Ելիսեյան պալատի թույլտվության։ Նախագահի կարծիքով, կառավարության անդամները պետք է հանգստանան հայրենիքում, իսկ արտասահման պետք է մեկնեն բացառության կարգով։

Այս հայտարարությունը Սարկոզին արել է, երբ վարչապետ Ֆրանսուա Ֆայոնը հայտնել է, որ արձակուրդն ընտանիքի հետ անցկացրել է Եգիպտոսում՝ այդ երկրի կառավարության հրավերով եւ նրա հաշվին։ Բացի այդ, նախագահին նման քայլի դրդել է նաեւ Ֆրանսիայի ԱԳ նախարար Միշել Այո-Մարիի շուրջ ստեղծված սկանդալը։

Մեկ շաբաթ առաջ լրատվամիջոցները հայտնել էին Թունիսում անցկացրած նրա Սուրբ ծննդյան արձակուրդների մանրամասները։ Ինչպես պարզվել էր, ազգային հուզումների օրերին նա Թունիս ժամանել էր այդ երկրի նախագահ Զինալ-Աբիդին բեն Ալիի կնոջ բարեկամը հանդիսացող մի ձեռնարկատիրոջ ինքնաթիռով։ Այդ գործարարի ընտանիքին Թունիսում մեղադրում են մեքենայությունների եւ պետական գույքի յուրացման մեջ։

Թեպետ նախարարը խոստացել էր, որ պաշտոնավարման ընթացքում այլեւս մասնավոր ինքնաթիռներով չի ճանապարհորդի, սակայն Ֆրանսիայի սոցկուսակցությունը պահանջել էր նրա հրաժարականը; Ֆայոնին նրանք խնայել էին։