Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «թվիթեր»-ի իր միկրոբլոգում Շառլ Ազնավուրի մասին նաև հայերեն գրառում է արել:

«Նրան հրավիրել էի միանալ իմ գալիք այցին Երեւանի Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին, ուր երգելու էր։ Հայ ժողովրդի հետ բաժանելու ենք ֆրանսիացի ժողովրդի սուգը»,-գրել է Մակրոնը:

Նշենք, որ Ֆրանսիայի նախագահը Շառլ Ազնավուրի մասին նրա մյուս գրառման մեջ, մասնավորապես, նշել էր. «Հիմնովին ֆրանսիացի և խորապես կապված իր հայ արմատներին, աշխարհով մեկ ճանաչված Շառլ Ազնավուրն ուղեկցել է երեք սերունդների իրենց երջանկության և թախծի պահերին։ Իր գլուխգործոցները, իր ձայնը, իր բացառիկ ազդեցությունը դեռ երկար տարիներ իրեն կվերապրեն»։