ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում մեծամասնություն կազմող Հանրապետական կուսակցության անդամները խոստացել են կրճատել 2011 թվականի ֆիսկալային  տարվա ծախսերը, ինչը կարող է ներառել այլ երկրներին ԱՄՆ կողմից ժողովրդավարության հասատատման համար տրամադրվող ֆինանսների ծավալի կրճատման:

Դեռեւս հայտնի չէ, թե այս որոշումն ինչպես կանդրադառնա Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի վրա։ Հայաստանին եւ ԼՂՀ-ին տրամադրվող օգնության չափը պարզ կլինի շաբաթվա վերջում:

Հայաստանին եւ ԼՂՀ-ին  տրամադրվող գումարի ծավալները պահպանելու համար Ամերիկայի հայկական ազգային  կոմիտեն օրենսդիրներին կոչ է անում Ադրբեջանի եւ Թուրքիայի շրջափակմանը դիմակայելու համար Հայաստանին տրմադրել 50 մլն, Ղարաբաղին՝ 10 մլն դոլար օգնություն։