Վաշինգթոնի կոչերն արմատական փոփոխություններ իրականացնելու վերաբերյալ, չեն օգնում կայունացնել իրավիճակը Եգիպտոսում: Այդ մասին հայտարարել է Եգիպտոսի արտգործնախարար  Ահմեդ Աբուլ Գեյթը` ամերիկյան հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Եգիպտոսի ԱԳՆ-ի ղեկավարը հայտնել է, թե վրդովված էր ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի պահանջից` չեղյալ հայտարարել արտակարգ դրությունը երկրում:

«Մեզ մոտ փողոցներում են հայտնվել 17 հազար դատապարտյալներ: Ինչպե՞ս դուք կարող եք պահանջել փոխել արտակարգ դրությունը»,- ասել է Ահմեդ Աբուլ Գեյթը:

Միեւնույն ժամանակ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ռոբերտ Գիբբսը հայտարարել է, թե Կահիրեն չունի այլ ելք, քան արագացնել բարեփոխումները: