Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ռոման Կարցեւը մահացել է սրտի կաթվածից՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Կարցեւը մահացել է երեքշաբթի առավոտյան՝ մոսկովյան հիվանդանոցներից մեկում։

«Կաթվածից առաջ նրա մոտ միկրոինսուլտ է եղել, ինչպես մեզ ասացին»,- հայտնել է «Մոսկոնցերտ»-ի գլխավոր տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Բելենկին։

Կարցեւը ռուսական էստրադայի, կինոյի եւ թատրոնի արտիստ էր։ Նա հանդիսատեսին հայտնի է «Շան սիրտը», «Ավետյաց երկինք», «Վարպետն ու Մարգարիտան» ֆիլմերից։

Մի քանի տասնամյակ նա դուետով հանդես էր գալիս Վիկտոր Իլչենկոյի հետ։ 1992-ին վերջինիս մահվանից հետո Կարցեւը էստրադայում հանդես էր գալիս մոնոներկայացումներով։