Հնդկաստանի Մահարաշթրա նահանգում հնագետների հայտնաբերած ժայռապատկերների նմուշները ցույց են տալիս, որ նախապատմական ժամանակներում այստեղ բնակվել է գիտությանն անհայտ քաղաքակրթություն, հայտնում է Planet-today-ը:

Գիտնականները վստահ են, որ 10 հազար տարի առաջ Հնդկաստանում գոյություն է ունեցել որսորդ-հավաքողների քաղաքակրթություն. այս վարկածի օգտին է վկայում այն փաստը, որ հայտնաբերված ժայռապատկերների մեծ մասի վրա կենդանիներ են պատկերված:

BBC-ի տեղեկություններով՝ պատկերների տարիքը կազմում է նվազագույնը 10 հազար տարի, այսինքն՝ գիտնականներին, կարծես թե, հաջողվել է հայտնաբերել աշխարհում ամենահին ժայռանկարչության նմուշները:

Դատելով այն հանգամանքից, որ մի քանի նկարներում պատկերված են Հնդկաստանին ոչ հատուկ կենդանիներ (օրինակ՝ ռնգեղջյուրներ եւ գետաձիեր), խոսք կարող է գնալ քաղաքակրթության մասին, որն Աֆրիկայից է ծագել: Կամ էլ՝ գիտնականներն ամեն ինչ չէ, որ գիտեն հնագույն կենդանիների միգրացիայի մասին: