Թուրքիայի խորհրդարանը հաստատել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշումը՝ սահմանամերձ գոտիներում ռազմական գործողությունների մանդատը երկարաձգելու մասին՝ տեղեկացնում է «Անադոլու»-ն։
Նշված մանդատի համաձայն՝ թուրքական բանակը երկրի սահմաններից դուրս, Սիրիայում եւ Իրաքում ռազմական գործողություններ իրականացնելու հնարավորություն ունի։




























