ԱՄՆ Forbes-ի ամենահարուստ մարդկանց վարկանիշում 24 տարում առաջին անգամ առաջնորդը փոխվել է: Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը առաջին հորիզոնականը զիջել է Amazon-ի ղեկավար եւ համասեփականատեր Ջեֆ Բեզոսին: Պարբերականը Բեզոսի կարողությունը գնահատել է 160 մլրդ դոլար, Գեյթսինը՝ 97 մլրդ դոլար, հայտնում է «Կոմերսանտը»:
Նախորդ վարկանիշի համեմատությամբ՝ ամենից ավելի մեծացել է Twitter-ի եւ Square վճարային համակարգի գլխավոր տնօրեն Ջեք Դորսիի կարողությունը (նրա կարողությունը տարեկան արտահայտությամբ աճել է մինչեւ 6,3 մլրդ դոլար): Ցանկի գլխավոր «անհաջողակն» է դարձել Ջորջ Սորոսը, ում կապիտալը գրեթե 3 անգամ կրճատվել է՝ 2017-ի 23 մլրդ դոլարից մինչեւ 8,3 մլրդ դոլար:
Bloomberg-ն ավելի վաղ Ջեֆ Բեզոսին անվանել էր արդի պատմության ամենահարուստ մարդը՝ 150 մլրդ դոլար կարողությամբ: Սա գերազանցում է 1999 թվականին Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսի սահմանած ռեկորդը՝ 100 մլրդ դոլար (այսօրվա դրությամբ 149 մլրդ դոլար՝ ինֆլյացիան հաշվի առնելով): Bloomberg-ը հուլիսի 7-ին Բեզոսի կարողությունը գնահատել էր 142 մլրդ դոլար:




























