Դաղստանի Կիզլյարի շրջանում շաբաթ՝ սեպտեմբերի 19-ին, անվտանգության ծառայությունների իրականացրած հատուկ գործողության ժամանակ ոչնչացվել է երեք հոգուց կազմված զինյալների մի խումբ։ Հանրապետության իրավապահ մարմինների տվյալներով, զինյալները կրակ են բացել ոստիկանությաան աշխատակիցների ուղղությամբ, երբ վերջիններս փորձել են ստուգման նպատակով կանգնեցնել նրանց ավտոմեքենան։. Փոխհրաձգության արդյունքում նրանք զոհվել են։ Զոհվածներից մեկը Դաղստանի ահաբեկչական խմբավորման առաջնորդներից մեկը՝ Աբդուլլահ Սահադուլաեւն է։ Մյուս երկու հանցագործների ինքնությունը դեռեւս պարզված չէ։ Ավտոմեքենայում մեծ քանակությամբ զենք է հայտնաբերվել։