Անցած ուրբաթ Մեքսիկայի մայրաքաղաքի մետրոյում արյունոտ վերջաբանով միջադեպ է տեղի ունեցել։

Ատրճանակով զինված հանցագործը Մեխիկոյի մետրոյի կենտրոնական կայարաններից մեկում գրաֆֆիտներ է նկարել ։ Ոստիկանի փորձին՝ կալանավորել նրան, նա կալիբրի 38 տեսակի ատրճանակից կրակ է բացել՝ ընդհուպ գնդակահարելով օրենքի պաշտպանին։ Դրանից հետո «ազատ նկարիչը» նետվել է ուղեւորներով լի վագոն եւ 15 րոպե պաշտպանվել դեպքի վայր հասած ոստիկաններից։ Արդյունքում նա սպանել է եւս մեկ ոստիկանի, ինչպես նաեւ վիրավորել մի քանի ուղեւորների։ Երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել։

Իրավապահ մարմինների տվյալներով, փոխհրաձգությունից հետո ձերբակալված 38-ամյա հանցագործը «իր տեղը չէր գտնում»։ Նրա՝ իրավապահների հանդեպ ցուցաբերած նման ռեակցիայի պատճառները դեռեւս չեն ճշտվել։

Միջադեպի արդյունքում իշխանությունները ստիպված են եղել ժամանակավորապես փակել մայրաքաղաքային մետրոյի ամենակարեւոր ճյուղերից մեկը,- հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը։