Երկուշաբթի Փարիզի մետրոյում տղամարդը դանակով հարձակվել է ոստիկանների վրա, հաղորդում է ՏԱՍՍ-ը, հղում անելով Europe 1-ին:

Դեպքը տեղի է ունեցել առավոտյան մետրոյի կայարաններից մեկում, երբ իրավապահները կանգնեցրել են դանակով շրջող տղամարդուն: Ձերբակալման ժամանակ տղամարդը դանակով հարվածել է ոստիկաններից մեկին: