Ամերիաբանկը ստացել է հերթական մրցանակը Կոմերցբանկի կողմից: Այս անգամ Բանկն արժանացել է «Առեւտրի ֆինանսավորում 2018» մրցանակին՝ առեւտրի ֆինանսավորման ոլորտում գերազանց համագործակցության, ինչպես նաեւ Կոմերցբանկի հետ բարձրակարգ եւ արդյունավետ գործարար հարաբերությունների համար:
Նշենք, որ Ամերիաբանկն առաջին հայկական բանկն է, որին Կոմերցբանկը դեռեւս 2010թ. արդյունքներով շնորհել է մրցանակ առեւտրի ֆինանսավորման ոլորտում: Մրցանակը շնորհվում է աշխարհի տարբեր երկրներում գտնվող լավագույն բանկերին՝ փոխշահավետ եւ բարձրակարգ համագործակցության համար:
Նշենք նաեւ, որ 2018թ. ընթացքում առեւտրի ֆինանսավորման ոլորտում սա Ամերիաբանկի արդեն թվով երրորդ մրցանակն է: Բանկն արժանացել է «Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում 2017թ. լավագույն թողարկող գործընկեր-բանկ» մրցանակին՝ IFC-ի (Միջազգային ֆինանսական կորպորացիա) կողմից, եւ Առեւտրի ֆինանսավորման գծով 2018թ. «Լավագույն գործընկեր բանկ Հայաստանում» մրցանակին՝ Ասիական Զարգացման բանկի (ԱԶԲ) կողմից:



























